«Մոխրագույնի 50 երանգները» վեպի հեղինակը ներկայացրել է ներքնազգեստի իր հավաքածուն` վեպի մոտիվներով (լուսանկարներ)
«Մոխրագույնի 50 երանգները» էրոտիկ վեպի հեղինակ Էրիկա Լեոնարդը, ով հայտնի է Է.Լ. Ջեյմս կեղծանունով, ներկայացրել է ներքնազգեստի իր և հայտնի բրիտանական «Coco de Mer» բրենդի համատեղ հավաքածուն` վեպի մոտիվներով:
Բրենդը ներքնազգեստը ներկայացրել է «50 երանգով ավելի մուգ» անունով հավաքածուում: Այն նվիրված է բեսթսելլերի գլխավոր հերոսուհուն` Անասթեյշա Սթիլին: Այս մասին գրում է «The Sun»-ը: