Թուրքիան կերկարաձգի Սիրիայում և Իրաքում իր ռազմական ներկայությունը
Թուրքական խորհրդարանը հոկտեմբերի 1-ին ձայների ճնշող մեծամասնությամբ կողմ է քվեարկել Սիրիայի և Իրաքի տարածքում թուրքական զորքի ներկայության մանդատի երկարաձգմանը: Այդ լիազորությունների շրջանակներում Թուրքիան կարող է երկու հարևան պետություններում ռազմական գործողություններ վարել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման և այլ խմբավորումների դեմ, որոնք, ըստ Անկարայի, ահաբեկչական են: Այս մասին գրում է «DW»-ն:
Օգոստոսի 24-ին Թուրքիան սկսեց Սիրիայում աննախադեպ ռազմական ցամաքային գործողություններ` պաշտպանելով թուրքամետ ապստամբներին, ովքեր պայքար են մղում «ԻՊ»-ի և քրդերի դեմ:
Ըստ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի, ներկայումս Անկարայի վերահսկողության տակ է գտնվում մոտ 900 քառ կմ սիրիական տարածք:
Իրաքում ևս քրդերը հարվածում են ոչ միայն «ԻՊ»-ին, այլև «Քուրդիստանի աշխատավորական կուսակցությանը», որին համարում են ահաբեկչական խմբավորում: Անկարան քրդերի ազգային միասնության նկրտումները դիտարկում է որպես սպառնալիք իր տարածքային ամողջականությանը: