Մոսկվայում սինագոգի վրա հարձակում կատարած անձը պատրաստվել էր ինքնահրկիզման (տեսանյութ)
Ինչպես հաղորդել էին, Մոսկվայի կենտրոնում բենզինի տարայով անհայտ անձը կրակ է բացել սինագոգի ուղղությամբ: Հարձակվողը պահանջել է հանդիպում Ռուսաստանի գլխավոր րաբբի Ադոլֆ Շաևիչի հետ, որպեսզի նրա աչքի առաջ ինքնահրկիզվի: Այս մասին հաղորդում է Lenta.ru-ն` հղում անելով անվտանգության աշխատողներից Իլյա Շիկարևի խոսքերին:
Հարձակումը կատարվել է երեկոյան աղոթքի ժամանակ: Սինագոգում ավելի քան 100 մարդ է եղել: Հարձակվողը չի կարողացել անցնել անվտանգության կետը: Հարձակումը կատարվել է հրեական տոնի նախօրեին: