Ռուսաստանում մանկական մահճակալ են վաճառում «Բուկ» զենիթահրթիռային համալիրի տեսքով
Ռուսաստանում վաճառում են մանկական մահճակալներ «Բուկ» զենիթահրթիռային համալիրի տեսքով: Այս մասին գրում է «УНИАН»-ը:
Մահճակալը կարելի է գտնել «CaroBus» մանկական կրեատիվ մահճակալների առցանց խանութում: Մահճակալի արժեքն է 11-13 հազար ռուբլի:
Ապրանքի նկարագրության մեջ ասվում է, որ գնման դեպքում գնորդը կստանա երեխայի անունով համարանշան, իսկ լրացուցիչ հնարավորությունների շարքում կարելի է ընտրել հրթիռ` որպես մահճակալի տակդիր, որը կարող է նաև շարժվել: