Մոսկվայում բենզինի տարայով անհայտ անձը կրակ է բացել սինագոգի ուղղությամբ
Մոսկվայի կենտրոնում բենզինի տարայով անհայտ անձը կրակ է բացել սինագոգի ուղղությամբ: Այս մասին հաղորդում է РИА «Новости»-ն` հղում անելով իրավապահ մարմիններում իր աղբյուրին:
«Տղամարդը վիրավորել է անվտանգության աշխատակցին: Ներկայումս նա հոսպիտալացված է»,-նշել է աղբյուրը:
Հաղորդվում է, որ անհայտ անձը սպառնացել է այրել սինագոգի շենքը: