Զախարովան անեկդոտ է պատմել Շոյգուի, Լավրովի և ամերիկյան թենիսիստուհիների մասին
ՌԴ ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ֆեյսբուքյան իր պաշտոնական էջում կատակով է պատասխանել Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Բորիս Ջոնսոնի այն հայտարարությանը, որ ամոթն ամենահզոր զենքն է, որն Արևմուտքը կարող է օգտագործել Ռուսաստանի դեմ: Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
Անեկդոտի սկզբում Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգում հաղորդում է ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին այն մասին, որ «բրիտանացիները մեր դեմ զենք են ստեղծել` ամոթը: Սկոլկովոյում դեռևս նման բան չեն հայտնաբերել»:
«Սերգեյ Կուժուգետովիչ, փորձեք զինվորներին ֆորմոտերոլի, տրիամցինոլոնի, պրեդնիզոլի, և պրեդնիզոլոնի կոկտեյլներ տալ: Այն կօգնի ազատվել ամոթից և զարգացնել մկանները: Փորձված է ամերիկյան թենիսիստուհիների վրա` ասում է Լավրովը»,-գրել է Զախարովան: