ԱՄՆ-ի կողմից պայմանավորվածություններից հրաժարվելը «կանաչ լույս» կտա ահաբեկիչներին
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ ԱՄՆ-ի՝ Սիրիայի հարցով պայմանավորվածություններից հրաժարվելը «կանաչ լույս» կտա ծայրահեղակններին և ահաբեկիչներին: Այս մասին գրում է «РИА Новости»-ն:
«Եթե ԱՄՆ-ը հրաժարվի պայմանավորվածութուններից կամ լիարժեք չկատարի իր պարտավորությունները, դրանով ահաբեկիչների «ջրաղացին ջուր կլցնի»: Այդ քայլը ահաբեկիչները որպես «կանաչ լույս» կընդունեն»,-ասել է Զախարովան:
Նրա խոսքով՝ այդպիսի իրավիճակը «ահավոր տեկտոնական շարժեր» կառաջացնի ոչ միայն Սիրիայում, այլև ողջ տարածաշրջանում: