Քիմ Քարդաշյանը պատրաստ է նոր սեքս-հոլովակ նկարահանել
Ինչպես հայտնի է, Քիմ Քարդաշյանը հայտնի է դարձել ոչ թե իր տաղանդի շնորհիվ, այլ համացանցում հայտնված սեքս-հոլովակի, որում Քիմը զվարճանում էր իր ընկերոջ հետ:
Մոտ ապագայում, ինչպես հաղորդում է «ОК!» ամսագիրը, Քարդաշյանը ցանկանում է փորձել կրկնել իր հաջողությունը և ներկայացնել Քանյե Ուեսթի հետ ինտիմ տեսանյութ: Այս մասին գրում է Starslife.ru-ն:
«Այժմ այնքան մարդ կա, ով փորձում է «դուրս մղել» Քարդաշյանին հաջողության գահի պայքարից, որ Քիմը ստիպված պետք է ծայրահեղ քայլերի դիմի նրա համար, որ մնա խաղի մեջ»,- նշվում է հաղորդագրությունում:
Չնայած Քիմի ցանկությանը՝ նրա ամուսինը չի աջակում կնոջն այդ հարցում: Ինչպես նշվում է, երբ Քիմը Քանյե Ուեսթին առաջարկել է նման հոլովակ նկարահանել, ռեփերը բարկացել է: Ռեփերին մոտ կանգնած աղբյուրները նշում են, որ նա ցանկանում է իր անձնական և ինտիմ կյանքը հեռու պահել բոլորից: