Էրդողանի նոր հայտարարությունը՝ ՌԴ-ի հետ հարաբերությունների մասին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտնել է Ռուսաստանի հետ հարաբերություններն ավելի բարձր մակարդակի հասցնելու մտադրության մասին, քան մինչև Թուրքիայի ռազմաօդային ուժերի կողմից 2015 թվականի նոյեմբերին կործանված ռուսական «Су-24» ինքնաթիռի ճգնաժամը: Այս մասին գրում է «РИА Новости» լրատվական գործակալությունը:
«Մենք կարգավորում ենք մեր հարևանների հետ հարաբերությունները: Ռուսաստանի հետ բանակցություններ են ընթանում տարբեր թեմաներով՝ գյուղատնտեսություն, էներգետիկա, տուրիզմ և այլն:
Մենք նպատակ ունենք վերադարձնել մեր ցուցանիշները նախկին մակարդակին և անգամ բարձրացնել այն»,- հայտնել է Ռեջեփ Թայիփ Էրդողանն այսօր՝ ելույթ ունենալով Թուրքիայի խորհրդարանի աշնանային նստաշրջանի բացման արարողությանն Անկարայում: