Օրբայակտեն և Կիրկորովն ակադեմիկոսներ են դարձել
«Մենք ակադեմիկոսներ ենք»,- իր երկրպագուներին հայտնել է Քրիստինա Օրբակայտեն և լուսանկար հրապարակել Ֆիլիպ Կիրկորովի հետ Ռուսական ազգային երաժշտական մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունից: Այս մասին գրում է 7days.ru-ն:
Արտիստները դարձել են «Ռուսական երաժշտության ակադեմիա»-ի անդամներ: «Հուսով ենք, որ մեզ մոտ ամեն ինչ կստացվի. չէ՞ որ մենք միասին ենք»,- կիսվել է երգիչը:
Ազգային երաժշտական մրցանակաբաշխությունն առաջին անգամ տեղի կունենա այս տարի և պետք է դառնա, կազմակերպիչների խոսքով, ամենաարդարն ու օբյեկտիիվը ռուսական երաժշտության ամբողջ պատմության մեջ: Երեկոյի ընթացքում աստղային հյուրերը վիճակահանությամբ դարձել են մրցույթի կոմիտեի 15 անդամները:
Նրանց թվում են Իրինա Ալեգրովան, Անգելինա Վովկը և Ալեքսեյ Կորտնևը:
Իսկ երեկոյի հյուրերն են եղել Իգոր Կրուտոյը, Վալերի Մելաձեն, Յուրի Անտոնովը, Նիկոլայ Բասկովը և այլ աստղեր: