Հայտնի է, թե որքան է Բելառուսը պարտք Ռուսաստանին գազի համար
Այսօրվա իրավիճակով ՌԴ-ն շարունակում է բանակցությունները բելառուսական կողմի հետ՝ մատակարարվող գազի հետաձգման հետ կապված: Վերջին թիվը շուրջ 270-300 միլիոն դոլար է: Այս մասին հայտնել է ՌԴ էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը: Այս մասին գրում է «Взгляд»-ը:
Սեպտեմբերի 14-ին Մինսկի ներկայացուցիչը հայտնել էր, որ Ռուսաստանն ու Բելառուսը չեն պայմանավորվել գազի գների հարցով, փոխվարչապետերի բանակցություններն անարդյունք են ավարտվել:
Մինչ այդ վարչապետի տեղակալ Վլադիմիր Սեմաշկոն երկրի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հանդիպումից հետո հայտնել էր, որ Բելառուսը Ռուսաստանին առաջարկել է երեք տարբերակ՝ գազի գների հարցով: Հենց այդ օրը Լուկաշենկոն առաջադրանք էր տվել երկու օրվա ընթացքում ռուսական կողմի հետ հասնել վերջնական համաձայնության, սակայն այդ համաձայնությունն այդպես էլ ձեռք չէր բերվել:
Ռուսական կողմը պնդում է, որ մինչև տարաձայնությունների վերացումը վճարումը պետք է լինի պայմանագրային գնով և պահանջում է հավաքված պարտքի մարում: