Հիլարի Քլինթոնը քարոզարշավի ժամանակ քննադատել է Օբամային
ԱՄՆ նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնը նախընտրական քարոզարշավի ժամանակ քննադատել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի՝ երկիրը միջուկային զենքով վերանայելու ծրագրերը: Այս մասին գրում է Ramber.ru-ն:
Քլինթոնը ներկաների մոտ հայտարարել է, որ մտադիր է տապալել միլիարդավոր դոլարներով հատկացումը թևավոր միջուկային հրթիռի ստեղծմանը:
«Միջուկային զինանոցի թարմացումից ավելի վախեցնող սցենար չկա երկրի համար: ԱՄՆ-ն ամեն ինչ պետք է անի, որ կանխի ադ ծրագիրը»,-ասել է Քլինթոնը: