Աբու-Դաբի-Սիդնեյ թռիչքն իրականացնող օդանավը մեծ արագությամբ բախվել է գետնին (տեսանյութ)
«Etihad Airways» ավիաընկերության օդանավը, որն իրականացնելիս է եղել Աբու-Դաբի- Սիդնեյ թռիչքը, որոշել է վերադառնալ օդանավակայան: Այս մասին գրում Է Rambler.ru-ն:
Թռիչքի ընթացքում շարժիչներից մեկը խափանվել է և օդանավի անձնակազմը որոշել է վերադառնալ օդանավակայան:
Միջադեպը հրապարակայնություն չէր ստանա, եթե ուղևորնեը ստեղծված իրավիճակի պատճառով աղմուկ չբարձրացնեին: Նրանք բորտուղեկցորդուհուն վախեցած խնդրել են փրկել իրենց:
Օդանավը մեծ արագությամբ ներքև է ընթացել, բախվել գետնին, սակայն արտակարգ վայրէջքի պատճառով զոհեր չեն գրանցվել: