Քիմ Քարդաշյանն ու այլ հայտնի հյուրեր՝ Փարիզի «Buro 24/7»-ի երեկոյին (լուսանկարներ)
Փարիզի նորաձևության շաբաթվա շրջանակում ավանդաբար տեղի է ունեցել «Buro Fashion Forward Initiative» նախագծի պատվին ընդունելություն, որն ուղղված է տաղանդավոր դիզայներներին աջակցելուն: Այս մասին գրում է Spletnik.ru-ն:
Երեկոյին ներկա են եղել Քիմ և Քորթնի Քարդաշյանները, Նատալյա Վոդյանովան, Իրինա Շեյքը, Նատաշա Պոլին, Աննա Դելո Ռուսոն, Քորթնի Լավը և այլ հայտնի դեմքեր: Նրանք հավաքվել էին Միրոսլավա Դումայի և «Buro 24/7»-ի հրավերով՝ «The Ritz Paris» հյուրանոցում:
Այս տարի «BFFI»-ի գործընկերն է դարձել «Farfetch» օնլայն հարթակը: Մասնակից դիզայներները ներկայացրել են իրենց գարնանային հավաքածուները: Նրանց աշխատանքի արդյունքները վաճառքի կհանվեն նախագծի գործընկերոջ կայքում: