Ժիզել Բունդխենը ֆոտոշոպ չի սիրում
32-ամյա սուպերմոդել Ժիզել Բունդխենը աշխարհի ամենահայտնի բրենդերի գովազդային հոլովակներում է նկարահանվել:
Դեռ վերջերս նրան հրավիրել են BLK DNM-ի դեմքը դառնալ:
Բրենդի կրեատիվ տնօրեն Իոհան Լինդեբերգը անձամբ է լուսանկարահանել ժիզելին, և նա որոշել է ֆոտոսեսիան բավական ազատ ոճում կազմակերպել:
Ֆոտոմոդելը կադրում է հայտնվել առանց դիմահարդարման, և նկարահանումների ամբողջ պրոցեսը երկու ժամ է տևել:
-Ինձ շատ դուր եկավ ժիզելի Իոհանի մոտեցումը,- ես զգում եմ, որ կանայք պետք է իսկական լինեն, իսկ դա չկա նորաձևության նկարահանումների ժամանակ: Մենք այնքան տարբեր ենք. մեր թերություններն էլ մեզ օրիգինալ ու գեղեցիկ են դարձնում: