Մենք դեռ ցեղախմբային վայրիվերումների մեջ ենք. Նազենի Հովհաննիսյան
Դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ուղիղ մի տարի առաջ՝ հոկտեմբերի 1-ին եմ գրել սա, հետո եկավ ապրիլն իր ողբերգական «քառօրյա» պատերազմով (որն ամեն պահի կարող է պայթել նորից..) հետո ներքին խռովություններ ու հասարակության մասնատում կամ ավելի ճիշտ՝ ճեղքում, միմյանց նկատմամբ տոտալ թշնամանք ու համատարած անեծք։
Ես շատ կուզեի շատ բան չտեսնել, չզգալ, չիմանալ, բայց նախկին գրառումս վերընթերցելով վախեցա՝ հասկանալով, որ ասածներս ասես կանխագուշակում լինեին:
Հ.Գ. Որ օրը լինի Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությունը, այն օրն էլ կարելի է ասել, որ մենք ազգություն ենք, թե չէ ցեղախմբային վայրիվերումների մեջ ենք դեռ ասես»: