Քերրին Ասադի հետ կապված ապշեցուցիչ հայտարարություն է արել՝ խառնելով խաղաքարտերը
ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին Սիրիայի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 71-րդ նստաշրջանի շրջանակներում ունեցած հանդիպման ժամանակ չի բացառել, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը կարող է առաջադրվել նախագահական հաջորդ ընտրություններում: Այդ մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով The New York Times պարբերականին:
Պարբերականի տվյալներով՝ հանդիպման մասնակիցներն ապշել են, երբ ԱՄն պետքարտուղար Ջոն Քերրին հայտարարել է, որ սիրիացիները պետք է գնան այն ընտրություններին, որոնց կմասնակցի Ասադը:
Քերրին նաև հավելել է, որ նման ընտրությունները կանցկացվեն «ամենախիստ հսկողությամբ»: