Իրինա Շեյքը վախենում է լքված լինել
Ինչպես հայտնի է, Իրինա Շեյքը սկսել է վախենալ Բրեդ Կուպերի հետ ունեցած հարաբերությունների համար: Խնդիրը նրանում է, որ Կուպերը, վերջին ժամանակներս շատ է մտերմացել երգչուհի Լեդի Գագայի հետ և Իրինան մտավախություն ունի, որ կարող է լքված լինել Լեդի Գագայի պատճառով: Այս մասին գրում է 7days.ru-ն՝ հղում տալով National Enquirer պարբերականին:
Իհարկե, Բրեդի և Գագայի մտերմությունը կարող է բնական թվալ, քանի որ նրանք միասնական նախագծում պետք է հանդես գան: Խոսքը մյուզիքլի մասին է, որը կոչվում է «Աստղը ծնվեց»: Լեդի Գագան այդտեղ հանդես է գալու գլխավոր դերում, իսկ Կուպերը ոչ միայն նրա խաղընկերը կլինի, այլ նաև ֆիլմի ռեժիսորը:
Չնայած այն հանգամանքին, որ նկարահանումները պետք է սկսվեն մյուս տարի, սակայն զույգը բավականին շատ ժամանակ է անցկացնում միասին՝ աշխատելով նախագծի վրա;