Գերհարդ Ռիխտերի կտավն Էրիկ Կլեպտոնի հավաքածուից կարող է վաճառվել 20 միլիոն դոլարով
Ժամանակակից գերմանացի նկարիչ Գերհարդ Ռիխտերի կտավը բրիտանացի երաժիշտ Էրիկ Կլեպտոնի հավաքածուից կարող է վաճառվել 20 միլիոն դոլարով: Վաճառքով զբաղվում է բրիտանական «Christie's« աճուրդային տունը: Աճուրդը կանցկացվի նոյեմբերի 15-ին՝ Նյու Յորքում: Աղբյուրը մանրամասնում է, որ «Աբստրակտ կտավը» 1994 թվականի` 4 աշխատանքից կազմված սերիայի մասն է: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով Associated Press-ին:
Նշվում է, որ Կլեպտոնը մյուս 3 կտավները գնել է 2001 թվականին` աճուրդի ժամանակ:
2012 թվականին կտավներից մեկը աճուրդում վաճառվել է 34,2 միլիոն դոլարով, իսկ երկրորդը` 2013 թվականին՝ գրեթե 20,9 միլիոն դոլարով:
2015 թվականին «Աբստրակտ կտավը», որը ստեղծվել էր 1986 թվականին՝ վաճառվել էր 46.3 դոլարով: Սա համարվել է ռեկորդ: