Լավրովը կտրականապես հրաժարվել է ներողություն խնդրել Ուկրաինայում խոցված «Boeing»-ի համար (տեսանյութ)
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հրաժարվել է ներողություն խնդրել 2014 թվականին Ուկրաինայի արևելքում «Boeing 777» ինքնաթիռի խոցման համար: Նման հայտարարություն նա արել է BBC-ի հաղորդավար Սթիվեն Սաքուրի հետ զրույցում:
Լրագրողը հետաքրքրվել է, թե մտադիր չէ արդյոք Լավրովը ներողություն խնդրել միջազգային քննչական խմբի հայտարարությունից հետո, ինչին ի պատասխան Լավրովն ասել է. «Ներողություն խնդրել ինչի՞ համար»:
Լավրովը նաև նշել է, որ Մոսկվան կսպասի վերջնական արդյունքների հրապարակմանը: