ԽՍՀՄ-ի փլուզումից հետո սկսվեց աղետ. Լուկաշենկոն երանի է տալիս ԽՍՀՄ-ի տարիներին
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ԽՍՀՄ-ի փլուզումը համարել է ամբողջ աշխարհի կործանումը: Այս մասին գրում է Korrespondent.net-ը՝ հղում տալով Белтa գործակալությանը:
«Ես միանշանակ, ԽՍՀՄ-ի փլուզումը դիտարկում եմ աղետ, որն ունեցավ և ունի բացասական հետևանքներ ամբողջ աշխարհի համար: ԽՍՀՄ-ի փլուզումից հետո մենք ոչ մի լավ բանի չհասանք և չստացանք»,-հայտարարել է Ալեքսանդր Լուկաշենկոն Պեկինի համալսարանում ունեցած ելույթի ժամանակ:
Բելառուսի նախագահի խոսքով՝ ԽՍՀՄ-ի ժամանակ կոնֆլիները բացառված էին, որոնք այս պահին առկա են Մերձավոր Արևելքում կամ Աֆրիկայում:
«Անհետացավ ԽՍՀՄ-ը, և դուք տեսնում եք, թե ինչ վիճակում է աշխարհը: Ես այստեղ չեմ քննադատում ամերիացիներին, սակայն, փաստը մնում է փաստ: Թիկունքը մեկն է և աշխարհը ճոճվում է»,-ասել է նախագահը:
Նշենք, որ ավելի վաղ, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ասել էր, որ ԽՍՀՄ-ի փլուզումը 20-րդ դարի ամենամեծ կորուստն է: