Գվինեթ Փելթրոուն դարձել է “Hugo Boss” օծանելիքի դեմքը
Հոլիվուդյան դերասանուհի Գվինեթ Փելթրոուն դարձել է “Hugo Boss” օծանելիքի “Boss Jour” բույրի դեմքը: Օծանելիքն իրենից ներկայացնում է ծաղիկների և մրգերի կոմպոզիցիայի հաճելի բույր:
Այն ստեղծված է, որպեսզի կանանց ամեն օր վստահություն և ոգեշնչում նվիրի:
Boss Jour-ի ցուցադրությունը եղել է Վալենսիայում՝ իսպանական ժամանակակից քաղաքում՝ կենսագրությամբ հարուստ:
Այդ վայրը բավականին լավ է ներկայացնում նոր բույրի տրամադրությունը:
Գվինեթ Փելթրոուն Իսպանիան իր երկրորդ տունն է համարում և շատ հպարտ է, որ հենց իրեն է ընձենռվել այդ հնարավորությունը դառնալ բույրի նոր դեմքը:
"Boss Jour" – դա ոչ միայն բույր է, այդ օծանելիքը ստիպում է ինձ կանացի և անզուգական զգալ. իսկ դա անգին է»,-ասել է հոլիվուդյան դերասանուհին: