Ինչ նպատակ է հետապնդում Ռուսաստանը Սիրիայում
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Ռուսաստանը Սիրիայում միայն մեկ նպատակ ունի՝ պայքարել միջազգային ահաբեկչության դեմ: Այս մասին գրում է «РИА Новости»-ն:
Նա նշել է, որ ԱՄՆ գլխավորությամբ միջազագային կոալիցիան հայտարարել է, որ Ռուսաստանը թաքնվում է այդ նպատակի տակ:
«Դուք ձեր հարվածներով սպանում եք մարդկանց, ովքեր ահաբեկիչներ չեն: Դուք թաքնվում եք ձեր հայտարարած նպատակի տակ, բայց հնարավոր է, որ դուք «ԻՊ»-ի և «Նուսրա»-ի համար եք աշխատում»,- ասվում է կոալիցիայի հաղորդագրությունում: