Հալեպում ուժգին հրթիռակոծության հետևանքով 5 հայ է զոհվել
Այսօր վաղ առավոտից ահաբեկչական խմբավորումները հրթիռակոծում են Հալեպի Նոր Գյուղ և Վիլլաներ հայաշատ թաղամասերը:
Հալեպում հրատարակվող հայկական թերթերից «Գանձասար»-ը հաղորդում է, որ
Նոր գյուղ թաղամասում գտնվող Ազգային Պատսպարանի սաները ժամանակավորապես փոխադրվել են համեմատաբար ավելի ապահով վայրեր:
Ահաբեկչական խմբավորումները հրթիռակոծության են ենթարկել նաև Հալեպի Վիլլաներ թաղամասը։
Թաղամասում գտնվող Սուրբ Աստվածածին եկեղեցու մոտակայքում ընկած հրթիռներից մեկի հետևանքով զոհերի ու վիրավորների թվում կան հայեր։
Շտապօգնության մեքենաները շրջապատել են թաղամասը: Վիրավորները տեղափոխվել են հիվանդանոց:
«Հայերն այսօր» թերթի փոխանցմամբ՝ զոհվել է 5, վիրավորվել՝ 8 հայ: