ԱՄՆ-ն և Մոսկվան համագործակցելու դեպքում ֆանտաստիկ արդյունքների կհասնեն
ՌԴ ԱԳՆ պաշտոնական նեկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ ԱՄՆ-ն և Մոսկվան համագործակցելու դեպքում ֆանտաստիկ արդյունքների կհասնեն: Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
«Երբ մենք ցանկանում ենք համագործակցել միասին, մենք ֆանտաստիկ արդյունքների ենք հասնում: Օրինակ կարող եմ բերել Սիրիայում քիմիական զինաթափումը»,- ասել է Զախարովան:
Նա նաև նշել է, որ Մոսկվան կպատասխանի այն բոլոր մեղադրանքներին, որոնք վերջերս հնչում են Ռուսաստանի և Վաշինգտոնի հասցեին: