Ռուսաստանը երբեք չի բանակցի «Իսլամական պետություն» խմբավորման հետ
Ռուսաստանը ոչ մի երկխոսության չի գնա «Իսլամական պետություն» և «Ջեբհաթ ան-Նուսրա» խմբավորման հետ, նույնիսկ եթե նա զենքը վայր դնի: Այս մասին հայտնել է RIА «Новости»-ն:
«Դա ահաբեկչական խմբավորում է, մենք ոչ մի կերպ չենք բանակցի նրանց հետ: Երբեք չեն լինի երկխոսություններ ահաբեկիչների իրավունքների մասին: Ռուսաստանը երբեք չի բանակցի նրանց հետ»,- հայտնել է ՌԴ ԱԳՆ-ն: