Քանյե Ուեսթը, Քիմ Քարդաշյանը և այլք «Balmain»-ի երեկույթին (լուսանկարներ)
Անմիջապես «Balmain»-ի ցուցադրությունից հետո, որը երեկ տեղի է ունեցել Փարիզում Նորաձևության շաբաթվա շրջանակներում, հյուրերը և դիզայների ընկերները ուղևորվել են տոնելու նոր հավաքածուի թողարկումը:
Նրանց թվում էին Քորթնի Լավը, Նատաշա Պոլին, Սաշա Լուսը, Ալեսանդրա Ամբրոսիոն և շատ այլ հայտնիներ:
Իհարկե չէին կարող չլինել Քարդաշյան քույրերը, ովքեր ներկայացել էին նմանատիպ կերպարներով: Քիմը փայլում էր ոսկեգույն զգեստով, իսկ Քորթնին նմանատիպ կիսաշրջազգեստով: Քանյեն ուղեկցում էր կնոջը: