Քլինթոնը մեղադրել է Թրամփին ԱՄՆ-ի օրենսդրությունը խախտելու մեջ
ԱՄՆ նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնը մեղադրել է իր մրցակից Դոնալդ Թրամփին ամերիկյան օրենսդրության խախտման մեջ: Այս մասին հայտել է BBC-ն:
Այդ ամենի պատճառը դարձել է հետաքննությունը, որն անցկացվել է «Newsweek» հրատարակչության կողմից: Ըստ հետաքննության, այն ընկերությունը, որը ղեկավարվում է գործարարի կողմից գաղտնի կերպով, բիզնես է ունեցել Կուբայում այն ժամանակաշրջանում, երբ դա Ֆիդել Կաստրոյի դեմ պատժամիջոցների պաճառով արգելվում էր ԱՄՆ-ի օրենսդրությամբ:
Քլիթոնի խոսքով՝ Թրամփի գործողությունները ցույց են տալիս, որ նա վեր է դասում իր գործնական շահերը ԱՄՆ-ի օրենքներից և արժեքներից: