Պեկին-Մոսկվա մեկնող օդանավը արտակարգ վայրէջք է կատարել Կրասնոյարսկում՝ հարբած ուղևորի պատճառով
Պեկին-Մոսկվա մեկնող «А-321» չվերթը արտակարգ վայրէջք է կատարել բիզնես դասում հարբած ուղևորի պատճառով: Այս մասին հայտնել է РИА «Новости»-ն:
«Մոսկվայի բնակիչը մեկնում էր բիզնես դասով: Նա հարբած էր, սկանդալ է սարքել, աշխատակազմը որոշում է կայացրել վայրէջք կատարել»,- ասել է աղբյուրներից մեկը:
Նշվում է, որ օդանավը վայրէջք է կատարել Կրասնոյարսկում: Հարբածին դուրս են հանել օդանավից: