«USA Today»-ը կոչ է արել ամերիկացիներին չքվեարկել Թրամփի օգտին
ԱՄՆ-ի համազգային թերթերից «USA Today»-ը իր խմբագրական հոդվածում կոչ է արել ամերիկացիներին առաջիկա նախագահական ընտրություններում չքվեարկել Հանրապետական կուսակցության թեկնածու Դոնալդ Թրամփի օգտին:
Ինչպես նշվում է, իր 34-ամյա պատմության մեջ առաջին անգամ թերթի խմբագրությունը որոշել է դեմ հանդես գալ նախագահի որևէ թեկնածուի դեմ: Ըստ թերթի, Թրամփը բազմիցս ցույց է տվել, որ չունի համապատասխան գիտելիքներ, ազնվություն, բնավորություն, որոնք անհրաժեշտ են ԱՄՆ-ի նախագահի համար:
Թերթը մեղադրում է Թրամփին այն բանում, որ նա իր քարոզչությունը հիմնում է «անհանդուրժողականության և քսենոֆոբիայի հիման վրա»` բացասական դիրքորոշում ձևավորելով մեքսիկացիների, մուսուլմանների և միգրանտների մասին:
Թերթը նաև նշել է, որ Թրամփի օգտին չքվեարկելու կոչը չի նշանակում անպայման քվեարկել Քլինթոնի օգտին, ով ևս ունի իր թերությունները, սակայն ոչ այնքան լուրջ, որքան միլիարդատիրոջ մոտ է: