Ի՞նչ օգտակար հատկություններով է առանձնանում կիվին
Բժիշկները կիվին իրավամբ վիտամինային ռումբ են համարում, որովհետև կիվին իր մեջ պարունակում է մրգերի և բանջարեղենների համար ռեկորդային քանակությամբ վիտամիններ և հանքային նյութեր։ Այն հարուստ է հատկապես C վիտամինով։ Ուրիշ ոչ մի մրգի մեջ C վիտամինի նման քանակություն չկա։ Ամեն օր մեկական կիվի ուտելու դեպքում մարդու օրգանիզմը 100 տոկոսով ապահովված կլինի վիտամինային առողջությամբ։ Այն պարունակում է նաև E, B2, B3, B6 վիտամիններ: