Ջոլին մտադիր է դատարանում ոչնչացնել, փոշի դարձնել Բրեդ Փիթին
Սիրուց ատելություն մի քայլ է: Մի ժամանակ Անջելինա Ջոլին Բրեդ Փիթին հիանալի հայր էր համարում, իսկ այժմ, ինչպես հաղորդում են ընտանիքին մոտ կանգնած աղբյուրները, մտադիր է «նրա անունը կեղտոտել» ամուսնալուծությունից հետո երեխաների միակ խնամակալը դառնալու իրավունքը ձեռք բերելու պայքարում: Այս մասին գրում է «Elle» ամսագիրը:
Ջոլին միակն է, ով դեռևս ոչ մի մեկնաբանություն չի տվել ամուսնալուծության մասին: Դերասանուհին երեխաների հետ լքել է Փիթին:
«Էնջին հայտնում է, որ լրջորեն տրամադրված է ոչնչացնել Բրեդին: Եթե նա խանգարի Ջոլիին երեխաների միակ խնամակալը լինելու հարցում, նա պարզապես փոշի կդարձնի դերասանին»,- հայտնել են դերասանուհու շրջապատում գտնվող մարդիկ՝ հավելելով, որ դերասանուհին մտադիր է ամուսնու անունը գետնով տալ: