Մոսկվայում ուսանողը օդորակիչով մարզակոշիկներ է ստեղծել
Մոսկվայի երկաթի և հալույթների ինստիտուտի ուսանողը մշակել է ունիկալ մարզակոշիկներ՝ սառեցման համակարգով: Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
Կոշիկը մարտկոց ունի, «Bluetooth» և էլեկտրական կառավարում: Անհրաժեշտ ջերմաստի-անը կոշիկի ներսում հնարավոր է ստեղծել բջջային հեռախոսի օգնությամբ:
Սարքն աշխատում է բջջային հեռախոսի ազդանշանից, որը մարզակոշիկների ներսում միացնում է օդափոխիչը: Այս «մինի-օդորակիչը» պատրաստվել է 3D-տպադրության օգնությամբ թվային արտադրության լաբորատորիայում:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Մեծ Բրիտանիայի ուսանող-վիրաբույժները կսովորեն վիրահատություններ անցկացնել 3D-տպագրված մոդելների վրա: