Էրդողանը դժգոհ է Թուրքիայի սահմաններից և Լոզանի պայմանագրից
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը քննադատել է Լոզանի 1923 թվականի հաշտության պայմանագիրը, որի հիման վրա որոշվել են Թուրքիայի ներկայիս սահմանները: Այս մասին գրում է «РИА Новости» գործակալությունը:
«Առաջին համաշխարհային պատերազմում Թուրքիայի հակառակորդները մեր առաջ դրեցին Սևի 1920 թվականի պայմանագիրը և համոզեցին մեզ ստորագրել Լոզանի 1923 թվականի պայմանագիրը: Ինչ-որ մեկը փորձել է մեզ խաբել՝ այդ պայմանագիրը ներկայացնելով որպես հաղթանակ:
Սակայն ամենքին ամեն ինչ հասկանալի է: Լոզանում մենք Հունաստանին տվեցինք Էգեյան ծովի կղզիները, որից հնչող ճիչերն անգամ լսվում են մեր ափերին: Այնտեղ են մեր մզկիթներն ու սրբերը: Մենք մինչև այժմ պայքարում ենք: Այս խնդիրներն առաջացան նրանց պատճառով, ովքեր նստած էին Լոզանում սեղանների շուրջ և չկարողացան պաշտպանել մեր իրավունքները»,- հայտնել է Էրդողանը: