ՌԴ-ի հետ համագործակցությունը դադարեցնում ենք. Քերրիի հույժ կարևոր և անսպասելի հայտարարությունը
ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին հայտնել է, որ Վաշինգտոնը Ռուսաստանի հետ Սիրիայի հարցով բանակցությունները դադարեցնելու «ծայրին է»: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով «Reuters» լրատվական գործակալությանը:
«Մենք համագործակցության դադարեցման եզրին ենք, դա ռացիոնալ է Սիրիայում տեղի ունեցող ռմբակոծությունների կոնտեքստում: Մենք ուրիշ այլընտրանքներ կփնտրենք»,- հայտնել է Քերրին:
Ավելի վաղ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտնել էր, որ Վաշինգտոնը «հիստերիայի եզրին է»: