Ջիգուրդան շուտով կմահանա
Սկանդալային ռուս դերասան Նիկիտա Ջիգուրդան, ով վերջերս լիովին փոխել է իր արտաքին տեսքը և սափրել մորուքը, որը կրում էր 30 տարի, այժմ որոշել է փոխել ազգանունը: Նա որոշել է պաշտոնապես փոխել անձնագիրը: Այս մասին գրում է Vesti.ru-ն:
Դերասանը դիմում է այդ քայլին, որպեսզի ձերբազատվի իր՝ անլուրջ մարդու կերպարից:
Նրա նոր անուն-ազգանունը բաղկացած կլինի 9 բառից և 46 տառից՝ Ջանատան Էլ-Աիր Բրատաշ Ջի Պոգորժելսկի ֆոն Գան Էդեն:
Դերասանը նաև մամոլւլին պատմել է, որ այն բանից հետո, երբ բիզնես-լեդի Լյուդմիլա Բրատաշի ընտանիքի ընկերուհին, ով փետրվարին մահացել էր, իրեն և իր կնոջը՝ Մարինա Անիսինային, 800 միլիոն ռուբլի էր կտակել, շոումենին խոստանում են սպանել: