Պուտինն ու Մերկելը քննարկում են ունեցել
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ հեռախոսազանգով քննարկել է Ուկրաինայի իրավիճակը: Այս մասին հայտնում է Կրեմլի պաշտոնական կայքը:
«Շարունակվել է ուկրաինական խնդրի քննարկումը՝ Մինսկի 2015 թվականի փետրվարի 12-ից համաձայնագրերը համապարփակ կերպով իրականացնելու աշխատանքներն ակտիվացնելու մասին»,- նշվում է հաղորդագրության մեջ:
Հաղորդվում է, որ համաձայնեցվել է «նորմանդակա քառյակի» ձևաչափով տարբեր մակարդակներով հետագա կոնտակտները պահելու գրաֆիկը:
Նշվում է, որ հեռախոսազրույցը կայացել է գերմանական կողմի նախաձեռնությամբ: