Թուրքիան Սիրիայի սահմանին կառուցվող 911 կմ երկարությամբ պատը կավարտի 2017 թ.-ին
Թուրքիայի պաշտպանության նախարար Ֆիքր Իշիքը հայտարարել է, որ Թուրքիան Սիրիայի սահմանին 911 կմ երկարությամբ պատի շինարարությունը կավարտի 2017 թվականի աշնանը: Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
«911 կմ երկարությամբ պատի սահմանն ամբողջությամբ կփակվի 2017 թվականին»,-ասել է Իշիկը:
Թուրքիայի իշխանությունները հայտնել են, որ պատի կառուցումը կօգնի կանխել Սիրիայից Թուրքիա փախստականների հոսքը:
Ներկայումս Թուրքիան Սիրիայից 3 մլն փախստական է ընդունել: