Ռուս հաղորդավարուհին սկանդալ է սարքել օդանավակայանում
Ռուս հեռուստահաղորդավարուհի Վիկտորյա Բոնյան իր քաղաքացիական ամուսնու հետ կապված խանդի տեսարան է սարքել օդանավակայանում: Այս մասին գրում է Rambler.ru-ն:
Զույգը վերջերս է վերադարձել Վենետիկից: Նրանք հիանալի տպավորություններով են եղել այնքան ժամանակ, քանի դեռ անձնագրերի ստուգման անցակետում աշխատակցուհին չի սկսել ֆլիրտ անել հաղորդավարուհու ընկերոջ՝ Ալեքս Սմերֆիտի հետ:
«Աղջիկը վերցրեց Ալեքսի անձնագիրը և միանգամից ֆլիրտ սկսեց նրա հետ: Ես՝ հասարակ հագնված, մի փոքր հետ էի կանգնած, իսկ Ալեքսը՝ բավականին հմայիչ ու կոկիկ տեսք ուներ: Աշխատակցուհին, հավանաբար, չհասկացավ, որ մենք միասին ենք, ու հենց այդ պահին ես նրա ձեռքից վերցրի անձնագիրն ու ասացի. «Հե՛յ, լսի՛ր, դու այստեղ ես, որպեսզի անձնագրերը ստուգես, ոչ թե ֆլիրտով զբաղվես»»,-ասել է Բոնյան: