Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձը երկիրը օկուպացնելու փորձ էր. Էրդողան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձը երկիրն օկուպացնելու փորձ է համարում: Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
«Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձը երկիրն օկուպացնելու փորձ էր: Հուլիսի 15-ին Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձն ու նրա հետևում կանգնած անձանց փաստը հաշվի առնելով՝ պարզ է դառնում, որ ապստամբենրի պլանների իրագործման դեպքում մենք կկորցնեինք նախկին Օսմանյան կայսրության այն 5 տարածքը, որը կարողացել ենք պաշտպանել 1912-1923թթ»,-ասել է Էրդողանը:
Ավելի վաղ, հաղորդվել էր, որ Թուրքիայում արտակարգ դրությունը 3 ամսով երկարաձգվում է: