Պեսկովը կոշտ գնահատականներ է տվել ԱՄՆ-ի՝ Սիրիայում իրականացվող գործողություններին
Սիրիայում դեռևս արտակարգ իրավիճակ է: ՌԴ նախագահի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ ԱՄՆ-ն ի վիճակի չէ ազդել Սիրիայի իրավիճակի վրա: Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
«Իրավիճակը Սիրիայում շարունակում է լարված մնալ: Ցավոք, մեր գործընկեր պետությունը՝ ԱՄՆ-ն ոչ մի կերպ չի կարող ազդել իրավիճակի վրա»,-ասել է Պեսկովը:
Պեսկովի խոսքով՝ արևմտյան մասում 7 անցակետ կա, որտեղից խաղաղ բնակչությունը կարող է դուրս գալ, սակայն ահաբեկիչները նրանց թույլ չեն տալիս:
Նա նաև նշել է, որ ահաբեկիչները մահապատժի են ենթարկել նրանց, ովքեր փորձել են լքել քաղաքը: