Թուրքիայում արտակարգ դրությունը կերկարաձգվի ևս 3 ամսով
Թուրքիայում արտակարգ դրության իրավիճակը կարող է երկարաձգվել ևս երեք ամսով: Այս մասին հայտնել է Reuters-ը:
Թուրքիայի նախագահը հույս է հայտնել, որ ժողովուրդը կաջակցի իրեն այս որոշման մեջ:
«Հուսով եմ՝ ժողովուրդը կաջակցի ինձ»,- ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: