Ռուսաստանի և Արևմուտքի միջև նոր սառցե դարաշրջանը խոչընդոտում է ՄԱԿ-ի գործունեությանը. Die Zeit
Ռուսաստանի և Արևմուտքի միջև նոր սառցե դարաշրջանը խոչընդոտում է ՄԱԿ-ի գործունեությանը: Այս մասին գրում է հոդվածագիր Մատտիաս Նասսը «Die Zeit»-ում:
Ինչպես նշվում է` ՄԱԿ-ի թուլությունը Սիրիայում դառնում է նրա անարգանքը: Նախորդը շաբաթը վերջինիս համար սարսափելի էր. ռմբակոծվել էին Հալեպի բնակչությանը հումանիտար օգնություն հասցնող բեռնատարները, ինչի արդյունքում երկու տասնյակ մարդիկ զոհվել էին և մեծ հարված էր հասցվել ՄԱԿ-ին:
Ռուսների և ամերիկացիների միջև հարաբերությունները Սիրիայի հակամարտության լուծման գործընթացում այնպիսի զարգացում են ունեցել, որ մասնակիցները հայտարարում են «կռվի» մասին: Նասսը նկատում է, որ այս անգամ ևս, ինչպես նախորդ պատերազմների կամ ռազմական բախումների ժամանակ, ՄԱԿ-ը ի զորու չէ գործել:
Հեղինակը, ամփոփելով իր հոդվածը, նշում է իր կարծիքն այն մասին, որ իրական ուժը կենտրոնացած է ոչ թե ՄԱԿ-ի, այլ վերջինիս աշխատակիցների ձեռքում, հետևաբար, հենց իրենք են պատասխանատու Սիրիայում իրենց թուլության համար: