Լարված իրավիճակ՝ Թուրքիայում. իրականացվում է հատուկ օպերացիա
Թուրքիայի անվտանգության աշխատակազմի 3 անդամ զոհվել է՝ երկրում արգելված Քրդական բանվորական կուսակցության կողմից գործած հարձակման պատճառով: Այս մասին հայտնել է DHA-ն:
Ռազմական աղբյուրների տվյալներով՝ հարձակումը տեղի է ունեցել, երբ պարեկայինը վերահսկելիս է եղել տարածքի բնակելի թաղամասերից մեկը:
Եվս երկու աշխատակից վիրավորվել է:
Դեպքի վայրում հատուկ օպերացիա է սկսվել: