Քիմ Քարդաշյանի հերթական անկեղծ լուսանկարը (18+)
Փարիզում տեղի ունեցող նորաձևության շաբաթը Քիմ Քարդաշյանի համար նշանակալից իրադարձություն է: Հեռուստաաստղը ջանում է բաց չթողնել և ոչ մի կարևոր ցուցադրություն և յուրաքանչյուր տարվա ընթացքում պարտադիր կերպով երկու անգամ մեկնում է Ֆրանսիա` ուրիշներով հիանալու, և, իհարկե, իրեն ցուցադրելու համար: Հենց այստեղ Քանյե Ուեստի կողակիցը մեզ է հրամցնում իր ամենապրովոկացիոն զգեստները և մատուցում է անակնկալներ` մերթ գունափոխում է մազերը, մերթ ներկայանում է «մերկ» զգեստով: Այս մասին գրում է Spletnik.ru-ն:
Կարծես թե ներկայիս Նորաձևության շաբաթը բացառություն չի լինի: Քիմի մարտական տրամադրվածության մասին փաստում է նրա ինստագրամյան լուսանկարը` մակագրված այսպես` «Փարիզյան մթնոլորտ»: