Հնարավոր է` հարձակումներ գործեն ռուսական քաղաքների վրա. ԱՄՆ պետքարտուղարություն
ԱՄՆ Պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Ջոն Քիբրին հայտարարել է, որ Մոսկվայի` Սիրիայում կատարած գործողությունների հետևանքով հնարավոր է, որ հարձակումներ գործեն ռուսական քաղաքների վրա: Այս մասին նա ասել է բրիֆինգի ժամանակ: Այս մասին փոխանցում է Gazeta.ru-ն:
Քիբրին նկատել է, որ ռազմական գործողությունների հետևանքով մերձավորարևելյան երկրում պատերազմի շարունակության պարագայում զինյալ խմբերը կշարունակեն օգտվել վաակումային իշխանությունից` իրենց գործողությունները ընդարձակելու նպատակով:
Պետքարտուղարության ներկայացուցիչը նաև հավելել է, որ ահաբեկչական գործողությունները «անկասկած» կներառեն «հարված ռուսական հետաքրքրությունների շրջանակներին, անգամ ռուսական քաղաքներին»:
Ավելի վաղ հայտնել էին, որ ԱՄՆ իշխանությունները քննարկում են ընդդիմության ուժերին աջակցելու հնարավորությունը` Բաշար Ասադի ուժերի` Հալեպում արագ առաջխաղացման պատճառով: