Ես կթողնեի նրանց գիշերանոցով ողջ կյանքի ընթացքում. Օբաման՝ իր աղջիկների մասին
Բարաք Օբաման Վիրջինիա նահանգում զինծառայողների և նրանց հարազատների հետ հանդիպման ժամանակ հայտնել է, որ նա կաջակցեր իր դուստրերին, եթե նրանք ցանկանային գնալ ծառայության ամերիկյան զինված ուժերում: Այս մասին հայտնել է Reuters-ը:
«Ես կասեի՝ գործե՛ք: Անկասկած, ես կստեի ասելով, որ չէի անհանգստանա նրանց գտնվելու վայրի վերաբերյալ: Ձեր երեխաները ձեր երեխաներն են, եթե լիներ նմանատիպ հնարավորություն, ես կթողնեի նրանց գիշերանոցով ողջ կյանքի ընթացքում»,- ասել է նա: