Բրեդ Փիթը թմրանյութի և ալկոհոլի թեստ է անցել՝ երեխաների նկատմամբ դաժան լինելու գործով
Հոլիվոդյան դերասան Բրեդ Փիթը թմրանյութերի և ալկոհոլի թեստ է անցել՝ իր երեխաների հանդեպ դաժանություն ցուցաբերելու դեպքի հետաքննության համար: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով «TMZ»-ին:
Աղբյուրների փոխանցմամբ՝ անալիզների հանձնումն արվել է այն դեպքի առթիվ, որը տեղի է ունեցել Անջելինա Ջոլիի և Փիթի ընտանեկան ինքնաթիռում: Պատահարը տեղի է ունեցել սեպտեմբերի 14-ին, երբ թռիչքի ժամանակ մասնավոր ինքնաթիռում դերասանը դուրս է եկել իր հուներից, սկսել գոռալ և ուժ կիրառել իր երեխաների նկատմամբ:
Ջոլիի և Փիթի փաստաբանները հաստատել են, որ ընտանիքի ղեկավարն ուժեղ խմած է եղել թռիչքի ժամանակ, սակայն նրանց խոսքով՝ անալիզների հանձնումը կապ չունի ինքնաթիռում տեղի ունեցած դեպքի հետ:
Նշվում է, որ այս պահին դեռևս հայտնի չեն անալիզների արդյունքները: