Սելենա Գոմեսը երկու ամիս կբուժվի վերականգնողական կենտրոնում
Սելենա Գոմեսի բուժումը կարող է երկարատև լինել: Լրագրողներին հայտնի է դարձել, որ այժմ երգչուհին գտնվում է վերականգնողական կենտրոնում:
Արևմտյան ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ 24-ամյա երգչուհին այնտեղ կմնա առնվազն երկու ամիս: Այս մասին գրում է Spletnik.ru-ն:
Հիշեցնենք, որ մեկ ամիս առաջ Սելենան հայտնել էր, որ որոշ ժամանակով լքում է բեմը առողջական խնդիրների պատճառով:
«Իմ անցյալը մարդկանց շատ ավելի շատ է հետաքրքրում, քան ապագան: Դա ինձ, իրոք, անհանգստացնում է: Ես ցանկանում եմ ակտիվ լինել, առողջ և երջանիկ, դրա համար էլ որոշեցի դադար վերցնել»,- հարցազրույցներից մեկում հայտնել էր երգչուհին: