Կոնգրեսն առաջին անգամ մերժել է Օբամայի վետոն
ԱՄՆ Կոնգրեսը ձայների ճնշող մեծամասնությամբ հակառակվել է նախագահ Բարաք Օբամայի վետոյին՝ այն օրենքի դեմ, որը 2001 թվականի սեպտեմբերի 11-ի զոհերի ընտանիքներին թույլ է տալիս դատի տալ Սաուդյան Արաբիայի կառավարության ծառայողներին: Այս մասին գրում է «Интерфакс» լրատվական գործակալությունը՝ հղում տալով «Associsated Press»-ին:
Մասնավորապես՝ Սենատում վետոյին դեմ է քվեարկել 97 մարդ՝ մեկի դիմաց, իսկ Ներկայացուցիչների պլատում՝ 348-ը՝ 77 կոնգրեսմենի դիմաց:
Այսպիսով նախաձեռնությունն օրենքի ուժ է ստանում՝ չնայած Օբամայի և մի շարք պաշտոնյաների անհամաձայնությանը: